3.06.2025
Սարգսյանը խանգարում է ՀՀ կապիտուլյացիայի վերջնական և անվերադարձ գործընթացին. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ

Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ: Այս մասին հայտնում են Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրից:


«Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է»,- նշել են հիվանդանոցային համալիրից:


Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները. կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո:


Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ:

Քրեական հետապնդումներ են հարուցվել անկարգության շուրջ 53 մասնակիցների նկատմամբ. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով