4.06.2025
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Արցախում
prev Նախորդ նորություն

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը։


Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների:


Երկրի ղեկավարը նախագահական նստավայրում նոյեմբերի 20-ին, ընդունել է նրանց հարազատներին` խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է:


 

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը փակվեց. հայտնի է «FestOFF»-ի հաղթողի անունը
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով