25.11.2024
Ունենք 6 զոհ. ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-ին զոհված զինծառայողներից 5-ի անունները
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 799 նոր դեպք և 34 մահ մեկ օրում

Հայաստանում նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 799 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332 713 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 289 360 վերջին մեկ օրում` 8 148 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 22 243 պացիենտ. մեկ օրում նվազել է 1138-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 301 856 անձ` վերջին մեկ օրում 1 903 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7 212 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 402 է: