2.10.2022
Զրո է ղեկավարը, ում հետ իր դեսպանը ըստ անհրաժեշտության չկարողանա կապ հաստատել. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ նախագահն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնումը

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:


Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Համակարծիք լինելով, որ պետության արդյունավետ զարգացման հիմքը և շարժիչ ուժը բարձր որակի կրթությունն է, գիտելիքն ու նորարարությունը, զրուցակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, գիտակրթական համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Սինգապուրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերին և փոխանակման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին:


Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը կարևորել են նաև երկու երկրների միջև շփումների և մշակութային կապերի ակտիվացումը:


Սինգապուրում ընթացող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (New Economy Forum) շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել նաև հայտնի գործարար, Bloomberg ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, քաղաքների և կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, HSBC-ի խմբի գործադիր տնօրեն Նոել Քուինի հետ: