«Սիրելի´ քաղաքացիներ Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Անհրաժեշտ պայմաններ. ♦ ՀՀ քաղաքացիություն ♦ 183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն) 65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե`ոչ բ/ Աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ գ/ Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե`ոչ դ/ Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե`ոչ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան