Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» ֆրանկոֆոն փառատոնը
                                            
                                             Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը:
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։
Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։
Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։
Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։
Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։
Փառատոնի ծրագիրը
Հոկտեմբերի 22, 17։00Հանդիպում ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի հետԿապան, Թումո Մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 25, 14։00Նատալի Ֆիլիոնի վարպետության դասըԿապանի ֆրանկոֆոն կենտրոնՄուտքն ազատ է:
Հոկտեմբերի 27, 16։00«Ծիածան» մանկական ներկայացում (Cie La Temeraria, Շվեյցարիա)Գորիսի մշակույթի տունՄուտքն ազատ է:
Հոկտեմբերի 28, 19։00 «Դեմքեր» համատեղ ստեղծագործության թատերականացված ընթերցում (Նատալի Ֆիլիոն, Անուշ Ասլիբեկյան, Անի Առաքելյան)Կապանի դրամատիկական թատրոնՄուտքն ազատ է:
Հոկտեմբերի 30, 14։00-19։00 Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն Մասնակցությունը՝ գրանցումով:
Հոկտեմբերի 30, 14։00 Մամլո ասուլիս
Հոկտեմբերի 30, 19։00Հանդիպում Մուրադ Մեզուկիի և Կադեր Ատուի հետ (Ֆրանսիա)Երևան, Թումո Մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 31, 10։00-14։00 Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն Մասնակցությունը՝ գրանցումով:
Հոկտեմբերի 31, 12։30«Ծիածան» մանկական ներկայացումը ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա) Մուտքը՝ միայն բուժառուների համար:
Հոկտեմբերի 31, 19։00Փառատոնի բացման արարողություն․ Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումըԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՄուտքը՝ տոմսով։
Նոյեմբերի 1, 12։00-14։00Վարպետության դաս 12-16 տարեկան հիփ-հոփ պարողների համար (Accrorap պարային ընկերություն, Ֆրանսիա)«Առնո Բաբաջանյան» համերգասրահ Մասնակցությունը` գրանցումով:
Նոյեմբերի 1, 16։00Tentatives d’approches d’un point de suspension - Opening/contrepoint. Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա)Հայաստանի ազգային պատկերասրահ Մուտքը՝ հրավիրատոմսերով:
Նոյեմբերի 1, 20։00Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների մասնակցությամբ և ստեղծագործությունների թատերականացված ընթերցանություն՝ Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբԵրևան, Աբովյան փողոցի «Զանգակ» գրատունՄուտքն ազատ է:
Նոյեմբերի 2, 12։00 Կարմիր քթի արկածները. Աշխատարան 3-5 տարեկան երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա)Երևան, «Լոֆթ» կենտրոնՄասնակցությունը՝ գրանցումով:
Նոյեմբերի 3, 14։00Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի աշխատարանը (Ֆրանսիա)Երևանի պարարվեստի պետական ուսումնարանՄուտքը՝ ուսանողների համար:
Նոյեմբերի 3, 19։00«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողություն «Tentatives d’approches d’un point de suspension» - Opening /contrepoint. Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա) և «PRELUDE» բացօթյա պարային ներկայացում (Կադեր Ատու, Ֆրանսիա)