20.06.2026
Այնքան ասացին՝
01.06.2026
Այնքան ասացին՝ "խաղաղություն ենք բերել", վերջը բերեցին տնտեսական պատերազմ ՌԴ հետ

Տնտեսությունը երկիր պահողն է. տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ: Այս մասին ԲՀԿ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելուն, նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այսօր քանդման եզրին է հայտնվել այս իշխանություններ պատճառով. «Ժողովրդին կերակրողը տնտեսությունն է, եթե այն քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին ենք կանգնած, այս ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ Մարդիկ ունեցվածքը լրիվ կորցնելու են, այսպես չի կարող լինել։ Միայն  դատարկ-դատարկ խոսում են, թե այլընտրանքներ ունենք։ Այլընտրանքը նա է, որ մեկը փակվեց, մյուսը բացվում է, իսկ դա չկա այսօր», - նշեց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ այնքան ասացին "խաղաղություն ենք բերել", որ վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ: Իսկ նախօրեին Վանաձորում քարոզարշավի շրջանակում Ծառուկյանը խոսել է նաև երիտասարդներից, մեր ապագա սերնդից, որ պետք է այնպես անել, որ նրանք չհիասթափվեն. «Երիտասարդները մեր երկրի գլխավոր հույսն են, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում երիտասարդությունը կկարողանա իրեն իրացնել հայրենիքում։ Ամենակարևորը, որ նրանք չկորցնեն վստահությունն իրենց նկատմամբ, կարողանան արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում, զարգանալ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք դժվարությունների առաջ չկոտրվեն, չընկնեն հուսահատության մեջ և չկորցնեն հույսը», - ընդգծել է նա։ Մանրամասն՝ տեսանյութում