5.08.2026
Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան
07.07.2026
Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան

Մեղադրանքը լրիվ սարքած, սուտ է. այս մասին հինգ ժամ տևած հարցաքննությունից հետո ՔԿ-ից դատարան տեղափոխվելիս իրեն սպասող աջակիցներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ "Սարքած փուչիկ է, բան չկա։ Հարյուր տոկոս կապացուցվի",- վստահ ասաց նա։  Նշենք, գիշերը դատարան է ներկայացվել Ծառուկյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառելու միջնորդությունը։ Խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին, դատավորը Գարիկ Աբելյանն է։   ՔԿ–ն Ծառուկյանի տան խուզարկությունից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքը աբսուրդային ու ծիծաղելի է որակել։