Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Ն.Վ.Գուսևի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական միջբուհական համագործակցության հեռանկարները, այդ թվում Հայաստանում «Ապագայի գիտնականներ» միջազգային գիտա-լուսավորչական նախագծի իրականացումը: Տվյալ նախաձեռնությունն իրականացվում է Պուշկինի ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության, արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ և ուղղված է միջազգային ակադեմիական փոխգործակցության ընդլայնմանը և երիտասարդության շրջանում գիտության մասսայականացմանը: