21.06.2026
Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական
19.05.2026
Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ամբակում Սեյրանի Գրիգորյանի կենսագրությունը Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2024 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ.2021-IV.2023 թթ. - V.2023-XII. 2023 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ.2018-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,V-X.2018 թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ.2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ.2009-2013 թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ.2007-2009 թթ. - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ.2005-2007 թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ.2000-2005 թթ. - ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ։ Կրթություն 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:Ամուսնացած է, ունի երկու երեխա: