«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը ևս ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Ռուբեն Մելիքյանը։ «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»։