Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է ցորենով բեռնված 20 երկաթուղային վագոն: Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր մատակարարվել 979 տոննա ցորեն։