3.11.2026
ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ
18.09.2026
ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի «Ֆեսյբուք»-ի էջում հրապարակած լուսանկարից և գրառումից։  Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: