Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով:Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ