Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը նաև սահմանափակել է նրան այցելությունները, միայն մորն է թույլատրվել: Նշենք, որ Մկրտիչ Սրբազանը արդեն երրորդ թեմի առաջնորդն է, ում Փաշինյանի անվան դատական համակարգը կալանավորում է: Փաստաբանները պնդում են՝ շինծու, հորինված քրեական գործերով, սա քաղաքական հետապնդում է, հեռահար նպատակն էլ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումն է: