Նախօրեին Հադրութի և Ջաբրայիլի շրջաններից դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ Նա նշել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում և Զանգելանի տարածքում: Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն: