Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին, քննարկել են ՀԱՊԿ խնդրահարույց հարցեր։ Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և զարգացման հնարավոր ուղիների մասին։