Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ "Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը",- գրել է նա Facebook-ի իր էջում։ VERELQ-ը հիշեցնում է, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո Սերժիկ Ամիրխանյանը զրկվեց ազատությունից: