ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցությունից։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը՝ ներկայացնելով նաև պատճառը, թե ինչո՞ւ է ընդդիմադիր պատգամավորը հրաժարվել։ «Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով հանդիսանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևը և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է»,- ասել է պատգամավորը։