20.04.2025
Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. Արդարադատության նախարարություն
prev Նախորդ նորություն

Աղաջանյան. Ընթանում են բանակցություններ Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման վերաբերյալ

Ընթանում են բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպման կազմակերպման վերաբերյալ:


Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։


«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ժամկետների մասով չեմ կարող ասել ոչինչ», - ասաց նա։

Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Աղաջանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար