Չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետն այսօր ավարտվում է: Նա նշեց, որ այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չի ստացել: "Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ",-ասաց Արման Թաթոյանը: Նա նշեց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու Ադրբեջանի հանցավոր գործողությունների դեմ: