Հայկական բանակը 30 տարեկան է. այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայանը։ «Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ: Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի: Կեցցե՜ն մեր հերոսները Կեցցե՜ Հայոց բանակը Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը», - գրել է Սիմոնյանը։