ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին: Նրա խոսքով՝ դրանով գործընթացը չի կասեցվում: «Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնականոն հունով կգնան, մինչեւ ՍԴ-ն կկայացնի իր որոշումը»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը: