Քննարկվել են հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները
Ս.թ. հուլիսի 28-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Ռուսլան Բայմիշևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլն ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության վիճակն ու խորացման հեռանկարները։
Մասնավորապես, Ռ.Բայմիշևն ուշադրություն է հրավիրել ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև անդրադարձել է արդյունաբերության առաջնահերթ բնագավառներում ներդրումների թեմային։
Իր հերթին, Ա.Ղևոնդյանը տեղեկացրել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին։
Ընդգծելով նշված ոլորտներում համագործակցության բարձր ներուժի առկայությունը՝ երկուստեք կարևորվել է հաղորդակցության հնարավորությունների ընդլայնումը և կողմերի օրենսդրության ներքո վերջիններիս անխափան գործունեությունը՝ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթների հաշվառմամբ: