Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հարյուրավոր «Արժանապատվության երթով» Երևանի տարբեր հատվածներից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանոց Նիկոլ Հայաստան», ինչպես նաև բարձրախոսներով հորդորում են քաղաքացիներին միանալ երթին ու պահանջել դավաճան իշխանության հեռացումը օր առաջ: Երթը տարբեր հատվածներում առաջնորդում են ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, ընդդիմության այլ ներկայացուցիչներ: Այս պահին հայտնի է, որ ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի շարք մասնակիցների, այդ թվում և ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին: