Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ: