24.11.2024
Արագածավանում թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին. մամուլ
prev Նախորդ նորություն

Արագածոտնի մարզպետարանը հերքում է Արագածավանում հովիվների գերեվարման լուրը

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը պաշտոնապես հերքեց Արագածավանում թուրքերի կողմից հովիվների գերեվարման մասին լուրերը։ Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն․


«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։


Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։