Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերի վաճառքի հետ կապված գործարքը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ Նա հիշեցրեց, որ ԶՊՄԿ-ն միշտ իր հետ էին կապում: «Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»։ Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է», - ասաց նա ու հավելեց, որ անհասկանալի է, թե ինչու պետությանը փոխանցված 15 տոկոս բաժնեմասի բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։ «Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում եւ ֆինանսական հոսքերին հետեւելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- այսպիսի գնահատական է տվել Ռոբերտ Քոչարյանը։