27.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանում արդեն գործում է «Wildberries»-ի տեսակավորման կենտրոնը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում «Wildberries» ընկերության ղեկավարության, Մանթաշյան միջազգային բիզնես ակումբի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և այլ բիզնես ներկայացուցիչների հետ:


Հանդիպման ընթացքում «Wildberries»-ի զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշչենկոն անդրադարձել է արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելու իրենց փորձին և նշել, որ ներկայում ընկերությունն ունի 19 մլն եզակի գնորդ և մոտ 1 մլն վաճառող։


Այս պահի դրությամբ «Wildberries»-ն ունի պատվերների հանձնման ավելի քան 23,000 կետ, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ընկերությունն այսօր ներկայացված է:


Ներկայում Հայաստանում արդեն գործում է «Wildberries» ընկերության տեսակավորման կենտրոնը։


Հանդիպմանը հաջորդել է մասնակիցների միջև հարց ու պատասխանը, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։