Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. հայտնում են ՊՆ-ից:Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն` կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը։