Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ընդունել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի հավատարմագրերի պատճենը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ’’Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ բելառուսա-հայկական հարաբերությունների զարգացման արդիական հարցեր, միջազգային հարթակներում Մինսկի եւ Երեւանի փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաեւ փոխշահավետ համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները",-ասված է հաղորդագրության մեջ: