ՀՀ ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնեց արդյունքները: Նա հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Մանուկյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 20-ը: Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: