«Դրոյի գործ»-ով 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Թեև նա պատիժը կրում էր բաց ռեժիմում, սակայն դատարանը որոշում կայացրեց Արծրունուն ազատ արձակել։ VERELQ-ը հիշեցնում է, որ Արսեն Արծրունին ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործ»-ի շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով: Նա մահապատժի է դատապարտվել 1996-ի դեկտեմբերին, սակայն 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։