23.06.2025
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են գալիք տարվա պետական բյուջեի նախնական քննարկումները
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շինձո Աբեի սպանության կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:


Հեռագրում, մասնավորապես, ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:


Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:


Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:


 


 

Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին