«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան, կուսակցության երեք անդամների հետ միասին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալից է դեպի Հանրապետության հրապարակ: Այսպիսով նա հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։ «Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում», - նշել է Մեսրոպյանը։ Տեղում Մհեր Արմենիան կներկայացնի իր պահանջները։ Նա վստահություն է հայտնել, որ ճանապարհին իրենց կմիանան շատ հայրենակիցներ, ովքեր մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով: