23.06.2025
Երկօրյա դասընթացով մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը
prev Նախորդ նորություն

Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը. քաղաքապետ

Պաշտոնական այցով Փարիզ շրջագայության շրջանակներում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

"Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը",- գրել է Սարգսյանը Facebook-ի իր էջում:


 

Ալեն Սիմոնյանը Էստոնիայի դեսպանին հայտնել է իր մտահոգությունը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին