Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ Այս մասին ասված է դաշնակցական Իշխան Սաղաթելյանի հայտարարության մեջ. "Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։ Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։ Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։Երևանի գրասենյակներ՝Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37Արաբկիր - Փափազյան - 16/17Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզԷրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44:Մարզային գրասենյակներ՝ք. Արմավիր(Արմավիրի մարզ) - Հանրապետության 17ք. Վանաձոր(Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6ք. Կապան(Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30ք. Իջևան(Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15ք. Արտաշատ(Արարատի մարզ) - Մխչյան 108ք. Աբովյան(Կոտայքի մարզ) - 23 փ. 4ք. Գյումրի(Շիրակի մարզ) - Ղորղնյան 97ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31