24.11.2024
Ձերբակալվել են «օրենքով գողեր»
prev Նախորդ նորություն

Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը. Հակոբյան

Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը:


Վահե Հակոբյանը նաև բացառեց, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից.
«Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասաց նա:


Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ, Վահե Հակոբյանն ասաց.


«Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»,-ասաց նա: