23.08.2025
Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար
28.10.2021
Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար

Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները ռուս գործընկերների հետ նման քննարկումներ ունենում են: Մեր ընկալմամբ և ընդհանուր առմամբ մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի համար, հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նրանք ավելի երկար կմնան Արցախում: Հարցին՝ արդյոք առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է Արցախը պաշտպանել, ԱԽ ղեկավարը միայն ասաց, որ այս պահին քննարկվում է համատեղ անվտանգության հարցը: Իսկ դիտարկմանը, թե կարո՞ղ է, արդյոք, պնդել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը շեշտեց. «Դրա մասին բազմիցս ասել ենք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ VERELQ-ը հիշեցնում է, որ անցած տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում հինգ տարի ժամկետով և ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: