Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանություն ծառայության աշխատակիցներին
Սեյսմիկ պաշտպանության ծառայության 31-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ։ Սպիտակի 1988 թ. երկրաշարժի դասերը վերլուծելուց հետո Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 1991 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ստեղծեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը` ՍՊԱԾ-ը, որպես պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:
Վերջին տարիներին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ծառայության հետագա զարգացման և կատարելագործման համար։ Արցախում էլ գործում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը:
Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստելու է մեր ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու շնորհիվ մաքսմիալ նվազեցնելու է հնարավոր ռիսկերը։
Մաղթում եմ ձեզ անցնցում և նոր ձեռքբերումներով լի աշխատանք»,- նշել է նախարարը։