28.09.2024
Հայաստանը արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը ՄԱԿ է ուղարկել զեկույց Բաքվի հայատյաց քաղաքականության վերաբերյալ

Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


«ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:


Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:


Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց:


Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:


Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն:


Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը:
Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:
Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին:
ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`


1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:


2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:


3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին:


 


 


 


 

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին