Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը հունվարի 23-ի դրությամբ կազմել է 1 825 382: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, իսկ ամբողջովին պատվաստվել է 819 841 քաղաքացի: 5650 մարդ ստացել է պատվաստանյութի բուստեր դեղաչափ: