27.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում. Մուրադ Փափազյան

Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սյունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի հետ մենք Հայաստանի, Արցախի և հայ դատի 3 պաշտպաններն ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:


«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է ավտորիտար պետության. Ժողովրդավարությունը ոտնահարված է, անհատական ​​ազատությունները՝ արհամարհված։ 


Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում:


Մենք դա չենք ընդունում։ Մենք դա չենք ընդունի։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Եվ մենք կհասնենք հաջողության»,- գրել է նա։