25.04.2025
Իրավիճակը Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ է. տեղեկատվական շտաբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։


Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:


Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի ժամը 22։00-ի դրությամբ, իրավիճակը հարաբերական կայուն է և գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության տակ։


 

Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում. Մուրադ Փափազյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար