"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել: «Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ։ Արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Մրցույթում հաղթողին նա խոստանում է մեծ պաևգևատրում։