9.06.2025
ՄՊՀ նախագահը մեկնել է Ժնև՝ մասնակցելու մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտի պատերազմից վնասված ծննդատան նոր մասնաշենքի շինաշխատանքները ավարտվել են

Ավարտվել են հանրապետական բժշկական կենտրոնում ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Արցախի Քաղաքաշինության նախարարությունը։


Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են։


Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում էին թվով 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։


Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։


Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։


 


 


 

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում