ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով, ներկայում քննարկվում է Արարատ Միրզոյանի՝ վերոնշյալ միջոցառումանը մասնակցելու նպատակահարմարությունը։ "Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին",- ասել է Հունանյանը։