23.02.2026
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ ՀՀ ԱԱԾ-ն կապ չունի․ ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Իրավիճակը Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ է. տեղեկատվական շտաբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա