4.12.2023
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ ՀՀ ԱԱԾ-ն կապ չունի․ ԱԱԾ

Հայաստանի ԱԱԾ-ն որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի Արցախ մուտքի արգելքի հետ։ Այս մասին Civic.am-ին հայտնել են ԱԱԾ-ից:


«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», -փոխանցեցին ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից, ի պատասխան ԱԱԾ-ից նշեցին․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։


Ավելի վաղ ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է իր մուտքը Արցախի Հանրապետության տարածք։


 


 

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով
01.12.2023
Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով