27.11.2024
Ուկրաինան կմասնակցի Երևանում կայնալիք «Մանկական Եվրոտեսիլ 2022» մրցույթին
prev Նախորդ նորություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-4-ը գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին կնվազի 6-8 աստիճանով:


Երևանում օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ը երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:


Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: